Ռուսական կողմի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 18-ին հեռախոսային զրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտից, զրուցակիցները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների երկկողմ եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր: Մասնավորապես, ննարկման թեմա է եղել դեկտեմբերի սկզբին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստությունը, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ եվրաանվտանգության խնդիրներն ու Եվրոպայում սովորական սպառազինության նկատմամբ վերահսկողությունը:
Նախարարները չեն շրջանցել նաեւ Մերծավոր Արեւելյան հակամարտության կարգավորմանխնդիրը, Աֆղանստանում, Սուդանում եւ Հարավային Կովկասում իրավիճակի հանգուցալուծման հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը:





























