Ուկրաինան մոտ ժամանակներս մտադիր է նավթի եւ բնական գազի արդյունահանում սկսել Վենսուելայի տարածքում: Այս մասին հոկտեմբերի 18-ին, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Մենք նախագահ Ուգո Չավեսի հետ պայմանավորվել ենք, որ Ուկրաինան նավթի ու գազի արդյունահանում կսկսի Վենեսուելայի տարածքում»,- ասել է Յանուկովիչը, նշելով, որ այդ հարցը Կիեւի եւ Կարակասի հարաբերություններում «առանցքային է լինելու»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իր հերթին, Չավեսն ասել է, որ Վենեսուելան հետաքրքրված է նավթի ու գազի արդյունահանման աշխատանքներում թե ռուսական, թե ուկրաինական ընկերությունների մասնակցությամբ: «Ուկրաինան պետք է մեզ մոտ նավթ ու գազ արդյունահանի: Մեզ համար դա շատ կարեւոր է եւ մենք այսօր պայմանավորվել ենք սկսել այդ ուղին»,- ընդգծել է Վենեսուելայի նախագահը:





























