Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 98 տրանսպորտային միջոց, որից 75-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 23 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար:

Մարզերում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց, որից 23-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: 28 վարորդի նկատմամաբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 19 վարորդի՝ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու եւ այլ խախտումների համար: