Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում Վոլգոգրադի Ռոտորի հարձակվող Իսաու Կանյենդան խաղային դրվագում ոտքով հարվածել է Սալյուտի դարպասապահ Եվգենի Շամրինի դեմքին` զրկելով նրան երկու ատամից: Սալյուտը ստիպված էր փոխարինել դարպասապահին, հաղորդում է One Division.ru-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին եւ ավարտվել է Սալյուտի հաղթանակով` 1:0: Հոկտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել, նաեւ վնասվել են նրա դեմքի փափուկ հյուսվածքները: Այդուամենայնիվ, բժիշկները կարծում են, որ դարպասապահն արդեն հոկտեմբերի 27-ին կկարողանա մասնակցել Ավանգարդի հետ խաղին: