Շվեյցարական Schwarz Etienne ապրանքանիշը համալրել է իր Roswell հավաքածուն, որը ստեղծվել էր ի պատիվ այսպես կոչված Ռոզուելի միջադեպի՝ 1947–ին Ռոզուելի մոտ ենթադրաբար ՉԹՕ–ի կործանման։ Նոր մոդելը ստացել է Voyage անվանումը, այն հագեցած է Irreversible մանուֆակտուրային կալիբրով, հայտնում է Luxurylaunches–ը։

Թվատախտակի վրա «ժամը 9»–ի տեղում տեղադրված է միկրոռոտոր՝ Շվեյցարական Ալպերի հայտնի Մատերհորն գագաթի անունով։

Ժամացույցի մեխանիզմն ունի 45 մմ պողպատյա կորպուս, մոդելն ունի ալիգատորի կաշվից գոտի, իսկ պատյանը թռչող ափսեի տեսքով է։