Եվրամիությունն ունի բյուջեի դեֆիցիտի սահմանը խախտող երկրներին պատժելու արդյունավետ մեխանիզմներ: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելի խոսքով, համապատասխան փոփոխություններ է պետք անել Լիսաբոնյան պայմանագրում, որը սահմանում է Եվրամիության հիմնական սկզբունքները, գրում է Ազատությունը:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները հանդիպել են Ֆրանսիայի Դովիլ քաղաքում` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան եռակողմ գագաթաժողովի նախօրեին: