Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, սեպտեմբերի 23-ին, օրը ցերեկով օգտվելով հագուստի առեւտրով զբաղվող կնոջ անուշադրությունից մի տղամարդ նրա սեղանից վերնաշապիկներ էր հափշտակել: Կինը տեսել էր, օգնության կանչել, շրջագայող պարեկներն էլ բռնել էին:

Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին, պարզվել է՝ նա Նոր Աստղաբերդ գյուղի բնակիչ Գուրգեն Բ.-ն է:

Ոստիկանները կասկածներ ունեն, որ Գուրգեն Բ.-ի հանցավոր գործունեությունից տուժել նաեւ այլ անձինք: