Հունաստանի ռեստորանների աշխատողների միությունը որոշել է, որ արդեն հաջորդ երկուշաբթի իրենց հաստատություններում սեղաններին մոխրամաններ են դրվելու:

Այս տարի Հունաստանում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում, այդ թվում ռեստորաններում եւ սրճարաններում ծխելն արգելող օրենք:

Ռեստորանատերերը բիզնեսը նոր պահանջների համապատախանեցնելու համար անցումային շրջան են պահանջում, գրում է t2t.ru-ն: Հաղորդվում է, որ օրենքքի ընդունումից հետո մեկ ու կես ամսում ռեստորանների շրջանառությունը նվազել է 30 տոկոսով: Հունաստանում միջին վիճակագրական ծխողը օրական 12 գլանակ է ծխում: