Իրանական ինքնաթիռներն այլեւս չեն կարողանա վերալցավորվել Եվրոպայի օդանավակայանների մեծ մասում: Ամբողջությամբ այդ հնարավորությունից իրանցիները կզրկվեն արդեն հաջորդ ամիս:
Չորս խոշորագույն նավթային ընկերությունների ստորագրած համաձայնագիրը էլ ավելի է խստացնում Իրանի օդային մեկուսացումը, գրում է Mignewsը:
Բրիտանա-հոլանդական Shell-ը, ֆրանսիականTotal-ը, իտալական ENI-ն եւ նորվեգական Statoil-ը պայմանավորվել են դադարեցնել ներդրումներն Իրանում:





























