Հասարակության մեջ կա «Մուկուչյանի հանձնաժողով» տերմինը, այսինքն՝ ինչ ուզում եք արեք, «Մուկուչյանի հանձնաժողովը» կանի այն, ինչ ինքն է ուզում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որին էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է որպես ԿԸՀ նոր նախագահ:

«Ընտրախախտումների տարբեր ձեւեր են գործում այսօր, ես պատրաստ եմ երկու ժամ մանրամասն ձեզ ներկայացնել՝ ինչ մեխանիզմներ են աշխատում հանձնաժողովներից դուրս, իսկ դուք չկաք, ո՞նք եք անելու, որ այս խնդիրը լուծեք: Սա ժողովրդավարության ողնաշարն է, իսկ դուք դատավորն եք եւ ազդեցություն չունեք: Որտե՞ղ է ձեր նախաձեռնությունն այս դաշտում խաղացող լինելու համար»,- ասաց Արամ Մանուկյանը:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ թե հստակ ամրագրված է օրենքով, թե ինչ իրավասություններ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները:

«Ամեն ինչ հստակ կատարվում է»,- ասաց նա: