«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի հայրը` Ռոբերտ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին մասնակցում է որդու նուտելիք տանելու համար կազմակերպված ակցիային: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ միայն իր որդու ազատությունն է պահանջում:    

«Նա 3 հիվանդություն ունի, պատերազմում վիրավորվել է, պարանոցի գրիժա ունի, ողնաշարը փշրված է, օպերացիա արած: Այսպիսի մարդուն մի ժամ էլ չի կարելի բռնել»,- նշեց նա:

Ռոբերտ Սարգսյանը պատմեց, որ որդին պատերազմի ժամանակ զենք է տարել ռազմաճակատ. «Կինն էլ ասում էր` մի տար, որ քեզ չեն տանում պատերազմ, ինչի ես գնում: Դա էլ պատճառ եղավ, որ ընտանիքը քայքայվեց: Ինչ հայրենիք, հայրենիքը պաշտպանում էր, որ այս օրն ընկներ»,- հուզվեց նա:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: