Sony ընկերությունը հրապարակել է PlayStation VR վիրտուալ իրականության սաղավարտը փաթեթից հանելու տեսանյութը։ Սարքից, լարերից, հաշվիչ բլոկից բացի, կոմպլեկտքում կա 18 խաղ պարունակող դեմոսկավառակ, հայտնում է Lenta–ն։

PlayStation VR–ը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի 13-ին եւ համատեղելի կլինի PS4–ի բոլոր տարբերակների հետ։ Վաճառքի կհանվի նաեւ PlayStation Camera տեսախցիկ եւ Move կոնտրոլյոր պարունակող հավաքածու, որն անհրաժեշտ է սաղավարտի աշխատանքի համար։