Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կիեւում «Անտոնով» Պետական ձեռնարկություն այցի ժամանակ հաստատել է, որ իր երկիրը Ռուսաստանից գնելու է Հակաօդային պաշտպանության Ս-300 համալիրներ, որոնք Մոսկվան հրաժարվել էր վաճառել Թեհրանին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իսրայելն արդեն դիմել է ԱՄՆ-ին` խնդրելով համոզել Մոսկվային հրաժարվել  զենիթային համալիրները Վենեսուելային վաճառելու մտադրությունից: Իսրայելը մտավախություն ունի, որ Վենեսուելան դրանք հետագայում կփոխանցի Իրանին:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ դեռեւս 2007թ. վերջին Իրանը Ռուսաստանի հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն պետք է ստանար 800 միլիոն դոլարի Ս-300 համալիրների հինգ դիվիզիոններ: Սակայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չխախտելու նպատակով` ԱՄՆ-ի եւ Իսրայելի ակտիվ դիմադրության արդյունքում գործարքը չկայացավ: