Ամերիկյան դատարանը կարող է ցմահ ազատազրկման դատապարտել Նյու Յորքի սինագոգներում ահաբեկչական գործողություններ նախատեսած չորս ամերիկացիներին:
Դատավճիռը կհրապարակվի 2011թ. մարտի 24-ին: 44-ամյա Ջեյմս Քրոմիթիին, 34-ամյա Օնթ Ուիլյմսին, 29-ամյա Դեւիդ Ուիլյամսին եւ 28-ամյա Լյագեր Փեյնին ցմահ ազատազրկում է սպառնում, հաղորդում է Associated Pressը:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 5-ին Մանհեթենի Դաշնային դատարանը Թայմս-սքվերում չհաջողված ահաբեկչության կազմակերպիչ Ֆայսալ Շահզադին դատապարտեց ցմահ ազատազրկման:




























