«Ինտերհելիոզոնդ» հետազոտական առաքելությունը, որի շրջանակում ռուսաստանցի գիտնականները ծրագրում են դեպի Արեգան զոնդ ուղարկել, հետաձգվում է: Informing-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեւ Զելյոնին:

Նախապես ծրագրվում է նախագիծն իրականացնել 2016-2025 թվականների ռուսական Դաշնային տիեզերական ծրագրի շրջանակում՝ 150 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման դեպքում: Սակայն, Զելյոնիի խոսքով, «Ինտերհելիոզոնդ» նախագիծը բարդ է եւ թանկարժեք, արդյունքում ստիպված են եղել դրա իրականացումը հետաձգել մինչեւ 2025 թվականը:

Հավելենք, որ «Ինտերհելիոզոնդ» նախագիծը ռուսական մի քանի ինստիտուտներ իրականացնում են եվրոպական 13 երկրների մասնագետների հետ համատեղ: Զոնդը, որը ծրագրվում է տիեզերք արձակել, պետք է շարժվի Վեներայի ուղղությամբ եւ աստիճանաբար մոտենա Արեգակին: