Լատվիան ու Ռուսաստանը տարբեր մեկնաբանություն են տալիս Բալթիկ ծովի չեզոք ջրերի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպին: Լատվիայի Պաշտպանության նախարարությունում պնդում են, որ ռուսաստանյան Սու-24 ռմբագոծիչները հոկտեմբերի 18-ին չեն արձագանքել Լատվիայի Հակաօդային պաշտպանության պահանջին`հայտնել ինքնությունը:

Օգնության են հասել ՆԱՏՕ-ի կործանիչները, որոնք օդ են բարձրացել Լիտվայից եւ հաստատել են ռմբակոծիչների ռուսական պատկանելիությունը:   

Լատվիան ռուսական կողմի լռությունն անվանել է ոչ բարեկամական:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական ռմբակոծիչները Լատվիայի օդային տարածք չեն մտել: