Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանք հնչեցրեց:
Հոկտեմբերի 4-ին՝ պատգամավորական հայտարարությունների ժամին, նա արձագանքել է նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարություններին: Իր խոսքի մեջ Ուրիխանյանն օգտագործեց «չ…խ» բառը:
«Իշխանության մեջ վեր ընկած մի քանի ջահելներ իրենց դրել են հակաքարոզչության մտքի գիգանտների տեղ ու իբր նոր ձեւ են գտել՝ մարդկանց վարկաբեկելու: Իշխանությունները անձնական օգտագործման ճիվաղներին «ֆաս են տալիս անցանկալիների վրա», -ասաց նա:
Այդպիսի պատվերներ է կատարում «Ժամանակին արեւմտամետ ընդդիմադիրի ձեւ բռնած, իսկ հետո հանրապետականի փոխնախագահ Աշոտյան Արմենի ջեբի շուն դարձած Սաֆարյան Ստյոպիկը», ասաց Ուրիխանյանը:
Նա հարդորեց իր կոռեկտությունը չշփոթել թուլության հետ: Ապա ի ցույց դրեց սեփական «կոռեկտությունը».
«Ուստի նախկին պատգամավոր, իշխանության կամատակար ու, ըստ ավանդական խորհրդարանական սլենգի, փոքրիկ «չ…խ»-ին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերով ինձ վիրավորել, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում: Եթե անձամբ ինձ վիրավորելու հանձնարարական է ստացել, ես միշտ տեղում եմ»:











