Հայիթիում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղը խլել է առնվազն 12 մարդու կյանք:
ՌՒԱ Նովոստին հաղորդում է, որ առնվազն տասը մարդ դարձել է տարերքի զոհ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, որտեղ կիրակի երեկոյան սարերից հորդած ջուրը հեղեղել է տները:
Երկու երեխա զոհվել են Պորտ-օ-Պրենսից արեւմուտք գտնվող ճանբարում` ցեխաջրի սողանքի հետեւանքով:





























