Մեքսիկայի իրավապահ մարմիններն առգրավել են 105 տ մարիխուանա: Դա վերջին տարիներին առգրաված ամենախոշոր խմբաքանակն է: Կատարվող քննության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ:

Մարիխուանայի խմբաքանակը հայտնաբերվել է ԱՄՆ-ին սահմանակից Տիխուանա քաղաքում:

Առգրավված թմրամիջոցի արժեքը կազմում է 340 մլն. դոլար: