USB Implementers Forum միջազգային ընկերությունը նոր ստանդարտ է հավաստագրել, որը թույլ է տալիս ձայնն արձակել USB Type-C պորտի միջոցով: Նորույթի նպատակն է սովորական 3,5-միլիմետրանոց ձայնամիակցիչից հրաժարվելը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով AnandTech-ը:

USB Audio Device Class 3.0 ստանդարտը հնարավորություն է տալիս USB Type-C պորտը միացնել աուդիոսարքավորմանը: Դրանից զատ, ականջակալներ եւ ակուստիկայի համակարգեր արտադրողներն այժմ կարող են այնպիսի արտադրանք ստեղծել, որոնք համատեղելի են սմարթֆոնում, պլանշետում եւ շարժական համակարգչում USB-C-ի ցանկացած միակցիչին:

USB Type-C-ն արդեն օգտագործվում է ներկայիս Android ֆլագմանների մեծ մասում, ուստի վերլուծաբանները կարծում են, որ նոր ստանդարտի շնորհիվ արտադրողներն արդեն 2017-ին կհրաժարվեն ականջակալների հնացած պորտից: Դրա շնորհիվ նրանք կկարողանան ժամանակակից սարքերի հաստությունը մեկ միլիմետրով փոքրացնել, ինչպես նաեւ տեղ ազատել պատյանի մեջ

Ականջակալների համար առանց միակցիչի առաջին սմարթֆոններից է iPhone 7-ը: