Երեւանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Սասունի Դավթի փողոցում սեպտեմբերի 18-ին 10-ամյա աղջկա վթարի ենթարկելու մեջ կասկածվող 38-ամյա տղամարդ: 

Բերման ենթարկված Արամ Հարությունյանը ոստիկանությունում պատմել է, որ նույ փողոցում գտնվող  դպրոցի դիմաց հետիոտնային անցումով աղջիկը անցնելիս է եղեկ, երբ ինքն արգելակել է մեքենան, սակայն այդ պահին աղջիկը թեթեւ վնասվածքներ է ստացել: 

«Կանգնելու րոպեին թեթեւ կպավ, էրեխեն ընկավ: Տեսա ձեռքերը, ոտքերը նորմալ էր, իրանց հարեւաններից էլ ասեցին՝ լավ կլինի՝ ոստիկանություն չգա, մենք ուղեցենք, դուք քշեք, գնացեք»,- ոստիկանությունում պատմել է Արամ Հարությունյանը: