Իրանի փոխնախագահ, երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականի մայիսի նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ՝ նախագահական ընտրություններին իմ մասնակցությունը սխալ եւ քաղաքականապես ոչ կոռեկտ կլիներ»,- ասել է իրանցի ազդեցիկ գործիչը:

Նա, միաժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն արժանի են համարում նախագահի պաշտոնին: