Կարեն Կարապետյանի կառավարությանը պետք է սատարենք, փորձենք լավատես ըլնենք. Ինքը էն մարդը չի, որ թողի ստեղից, ընդեղից բան թռցնեն. մի րոպեում պուբլիչնի խայտառակ կանի էտ նախարարին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Հլը չաշխատած մարդուն ցեխ եք շպրտում, Կարեն Կարապետյանն էն մարդը չի, որ թողի ստեղից, ընդեղից բան թռցնեն, կանի խայտառակ աշխարհով մեկ: Մի րոպեում գիտե՞ս պուբլիչնի ինչ կանի էտ նախարարին, թողեք սթրվի, նույնիսկ աթոռի տեղը չգիտի», – ասաց նա:

Սեյրան Սարոյանի խոսքով, «մեր» Կարեն Կարապետյանն ընտրում է ամենախելացի մարդկանց ու գործի նշանակում, մերձավորներով չի որոշում. «Կարեն Կարեպետյանն էդ քանի՞ հազար բարեկամ ունի: Մի հատ ախպեր ունի, էն էլ կյանքում պետական գործի չի էթում»:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր մանր գողությունների մասին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. ««Բոլորին, դուք էլ լավ գիտեք»:

Օլիգարխներին  հարկային դաշտ բերելու մասով էլ նա ասաց. «Իրանց համաձայնելո՞վ ա: Օլիգարխները ամենանորմալ մարդիկ են: Հիմա արդեն էդ գողցած փողերը ոչ մեկի էլ պետք չի, հիմա սաղ ուզում են էդ փողերը դզեն, փչեն, սպիտակացնեն, որ կարենան օգտագործեն: Իսկ Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի`օլիգարխը ով ա, ով չի: Խելոք ընենց տեղը-տեղին կբերեն փողերը կմուծեն սաղ էլ… չեն մուծի… էն Սովետաշենի բերդն ինչի՞ համարա, քո կարծիքով»: