Վարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձեւավորել Կառավարության կազմը: Այս մասին այսօր` հոկտեմբերի հինգին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմանները, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ իրենք որեւէ հարց պորտֆելի թվի, տեսակի երբեք չեն դրել. «Մեր հարցը եղել է կապված այն համագործակցության հուշագրի նպատակների հետ, որոնք միասին համաձայնեցրել ենք, եւ մեր հարցն այն է, որ այդ ուղղությամբ կատարվեն հնարավորինս արագ եւ արդյունավետ քայլեր»: