Տիգրան Ուրիխանյանին  հետ անձնական խնդիր չունեմ։ Այսօր Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնաով  իր եւ Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Իմ երեկվա ձեւակերպումնեը եղել են երեւույթների վերաբերյալ։ Անկախ նրանից՝ ով է դա անում, եթե ինքը վիրավորել է, խորապես ափսոսում եմ։ Որեւէ պատգամավորի նկատմամբ ոչ կոռեկտ ձեւակերպում անելու խնդիր չունեմ»։

Ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի այն սպառնալիքին, որ Շարմազանովի կյանքը դժոխքի է վերածելու, ասել է․ «Ես գործընկերների մարտահրավերները չեմ ընդունում, հանդուրժողականության կողմնակից եմ»,-ասել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ երբ Տիգրան Ուրիխանյանը Աժ ամբիոնից հայհոյախառը արտահայտություններով  քննադատում էր քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին, Շարմազանովն ասել էր՝ Ուրիխանյանի տեղը ախոռն է, ինչին Ուրիխանյանը հակադարձել էր, թե Շարմազանովի կյանքը  դժոխքի է վերածելու եւ որ նա պետք է ներողություն խնդրի իրենից։