2016 թվականի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է 3 գիտնականի՝ ֆրանսիացի Ժան Պիեռ Սովաժին, հոլանդացի Բեռնարդ Ֆերինգեին եւ ամերիկաբնակ շոտլանդացի Ջեյմս Ստոդարտին։ Նոբելյան հանձնաժողովից հայտնել են, որ մրցանակը շնորհվել է մոլեկուլյար մեքենաներ մշակելու եւ ստեղծելու համար։
8 մլն շվեդական կրոն (933.6 հազար դոլար) դրամական պարգեւը կբաժանվի նրանց միջեւ։
Նշենք, որ Ժան Պիեռ Սովաժը ծնվել է 1944-ին Փարիզում։ Հիմա նա Ստրասբուրգի Լու Պաստերի անվան համալսարանի պրոֆեսոր է։
Ջեյմս Ստոդարտը ծնվել է 1942–ին Էդինբուրգում։ Նա ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի եւ Լոնդոնի թագավորական միության անդամ է։ Հիմա գիտնականն աշխատում է ԱՄՆ Հյուսիս–արեւմտյան համալսարանում։
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի փոխնախագահ, Արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ Բեռնարդ Ֆերինգը ծնվել է 1951–ին։
Նշենք, որ 1901-2015 թվականներին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել 107 անգամ 172 մարդու։




























