Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է Վրաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական զեկույցը։

Նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2013 թվականին ընտրված նախագահի երդումից հետո:

«Հանձնաժողովը գտնում է, որ ցանկալի կլիներ, եթե խորհրդարանի լիազորություններն ապագայում ավելի մեծանային: Այդ տեսանկյունից կառավարության ձեւավորման եւ հատկապես նրան ավստահություն հայտնելու վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ բյուջետային հարցերում խորհրդարանի լիազորությունների խնդիրները պետք է վերանայվեն»,- հայտարարել է Վենետիկի հանձնաժողովը:

Վրաստանում հոկտեմբերի 15-ին ընդունել են Սահմանադրության վերջնական տարբերակը։ Երկրի խորհրդարանում նոր Սահմանադրությանը կողմ են քվերակել 112, դեմ՝ ընդամենը 5 պատգամավոր։

Գործող Սահմանադրության մեջ 44 փոփոխություն է կատարվել, որոնք ամբողջությամբ փոխում են պետության կառուցվածքը եւ կառավարության աշխատանքը։