Դրեզդեն-Ռոսենդորֆի Հելմհոլցի անվան գիտահետազոտական կենտրոնի գիտնականներին հաջողվել է պարզել, որ արեգակնային ակտիվության սրացումը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 11 տարին մեկ, հարուցում են Վեներայի, Երկրի եւ Յուպիտերի մակընթացային ուժերը: Այս մասին հայտնում է Informing-ը:

Մինչ այս հայտնի էր, որ արեգակնային ակտիվությունը կախված է աստղի մագնիսական դաշտից, որի համար պատասխանատու էին ալֆա- եւ օմեգա-էֆեկտները:

Ալֆա-էֆեկտի մասին գիտնականներին դեռեւս ոչինչ հայտնի չէ, սակայն գերմանացի հետազոտողները որոշել են պարզել, թե այդ պրոցեսի վրա որքանով է ներգործում հետեւյալ երեւույթը՝ 11 տարին մեկ անգամ Արեգակը, Վեներան, Երկիրը եւ Յուպիտերը հավասարվում են, եւ հենց այդ ժամանակ է տեղի ունենում արեգակնային ակտիվության բռնկումը:

Գիտնականների կատարած հաշվարկները վկայում են, որ Վեներայի, Երկրի եւ Յուպիտերի մակընթացային ուժերը կարող են ալֆա-էֆեկտ ստեղծել: