Սանկտ-Պետերբուրգի Կուրորտային շրջանում ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է մեկ մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչությանը:
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան: Միմյանց են բախվել զբոսաշրջիկներով լի ավտոբուսն ու ՋԻՊ մեքենան: ԱԻՆ աշխատակիցների խոսքով, վթարի հետեւանքով տուժել է ավտոբուսի տղամարդ ուղեւորներից մեկը:





























