Մտահոգիչ է մշակութային այն միջավայրը, որ ստեղծել ենք այսօր հասարակության համար, այն երաժշտությունը, այն հեռուստասերիալները, որ հրամցվում է մեր երեխաներին, սրանք շատ արագ լուծումների կարիք ունեն։ Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Անդրադառնալով պատմամաշակութային կոթողների պահպանության խնդրին ասել է․
«Ուզում եմ մեկ բանում վստահեցնել, որ ես ու իմ աշխատակազմը այսօր աշխատում ենք այն օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք վաղը մյուս օրը թույլ չեն տալու տարբեր տեսակի ոտնձգություններ անել։ Մենք ստեղծում ենք համապատասխան բիզնես միջավայր ՝ պաշտպանելու մշակութային արժեքները»,-ասել է Ամիրյանը։











