Apple-ը շարունակում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը մնալ՝ չնայած iPhone սմարթֆոնների վաճառքի ծավալների կրճատմանը: Այս մասին են վկայում Interbrand գործակալության մասնագետների ամենամյա հետազոտության արդունքները: Apple-ի շուկայական գինը շուրջ 178 մլրդ դոլար է գնահատվում (2015 թվականի համեմատ՝ 5%-ով ավելի):
DW-ի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում Google-ն է՝ 133.25 մլրդ դոլարով (11%-ի աճ), երրորդ տեղը պահպանել է Coca-Cola կոնցեռնը:
Գերմանական ապրանքանիշերը զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշը: Օրինակ՝ Mercedes-Benz-ը վերադարձել է առաջին տասնյակ՝ գրավելով 9-րդ հորիզոնականը (43.4 մլրդ դոլար, 18%-ի աճ): Շուկայական արժեքի 12%-ի աճի շնորհիվ BMW-ն 41.5 մլրդ դոլարով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Մինչդեռ «դիզելային սկանդալի» պատճառով Volkswagen-ի վարկանիշը վատթարացրել է. ապրանքանիշը 35-ից հայտնվել է 40-րդ հորիզոնականում:




























