Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 22-ին Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած դանակահարության մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 22-ին երեկոյան Դավիթաշենից հիվանդանոց էր տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ դանակահարությանը նախորդել է բարձր հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանություն: Մինչ իրավապահ մարմինները դեպքի վայրում էին, ոստիկանություն է ներկայացել նույն թաղամասի բնակիչ Մնացական Բլբուլյանը՝ նշելով, որ ինքն է կատարել դանակահարությունը:

Ավելի ուշ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդին դանակահարել է ոչ թե Մնացական Բլբուլյանը, այլ եղբայրը՝ Արթուր Բլբուլյանը:

Եղբայրները ստորագրությամբ ազատ են արձակվել: