Samsung Electronics հարավկորեական ընկերությունը հայտնել է Viv Labs արհեստական ինտելեկտ մշակող ամերիկյան ընկերությունը գնելու մտադրության մասին, որը ստեղծում է Siri ձայնային օգնականին, որը նախկինում գնել էր նրանց գլխավոր մրցակից Appleը, փոխանցում է Wall Street Journal-ը:
Apple Siri-ն ձեռք էր բերել 2010 թվականին եւ այդ ժամանակից ի վեր այն տեղադրում է իր սարքերում: 2016-ին Viv Labs-ը ներկայացրել է ձայնային օգնականի իր նոր մշակումը՝ բաց ծածկագրով Viv անվանումով:
Samsung-ի եւ Viv Labs-ի միջեւ կնքված գործարքի գինը չի հրապարակվում: Samsung-ի տեխնիկական տնօրենը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է Viv-ն իր սմարթֆոններում տեղակայել 2017-ի երկրորդ կեսին: Հետագայում Samsung-ը մտադիր ընդլայնել Viv-ի կիրառման ոլորտը եւ տեղակայել նաեւ այլ սարքերի վրա, այդ թվում՝ կենցաղային տեխնիկայի:




























