Profi Online Research վերլուծական ընկերությունը Ռուսաստանի քաղաքական գործիչ-բլոգերների ճանաչվածության հարցում է անցկացրել:
61 տոկոսը հայտարարել են, թե նախապատվություն են տալիս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ինտերնետային օրագրին: Ռունետում երկրորդ տեղում է վարչապետ Վլադիմիր Պուտինը, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հարցվածների 22 տոկոսը: Ի դեպ, Պուտինը բլոգ չունի: «Վրեմյա նովոստեյ»-ի վարկածով, հարցվածները կամ ստել են, կամ նկատի են ունեցել Պուտինի ինտերնետ այլ ներկայությունը:
Առաջատարների եռյակը եզրափակում է ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որին կարդում են հարցվածների 17 տոկոսը: 4-րդ տեղում է Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը՝ 13 տոկոս:
Հարցմանը մասնակցել է 1200 մարդ՝ 21-ից 40 տարեկան, ռուսաստանյան 13 քաղաքներում:





























