Հալեպում մահացել է հրթիռակոծության հետեւանքով վիրավորված հայը՝ 1959 թվականի ծնված Հակոբ Չալաքյանը: Ինչպես հայտնում է «Գանձասարը», Չալաքյանը վիրավորվել էր Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում:
Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը: Վիրավորվել էր Վարուժան Տոնապետյանը:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 30-ից ի վեր մինչ օրս ահաբեկիչները կրակի տակ են պահում Հալեպի հայկական թաղամասերը:




























