Նյու Յորքի ֆոնդային բորսայում Twitter ծառայության բաժնեմասերը 9 տոկոսով էժանացել են՝ կազմելով մեկ բաժնետոմսի դիմաց 22.58 դոլար։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները, փոխանցում է Gazeta–ն։
Twitter ցանցը գնելու մեջ կարող են շահագրգռված լինել Salesforce, Microsoft եւ Verizon ընկերությունները։ Bloomberg–ի գնահատմամբ՝ սոցցանցի արժեքը կազմում է 16.7 մլրդ դոլար։
Ավելի վաղ Reuters–ը հայտնել էր, որ Twitter–ի վաճառքի շուրջ բանակցությունները կավարտվեն 2016–ի հոկտեմբերին։




























