Աստղագետներին առաջին անգամ հաջողվել է թափառող սեւ խոռոչ հայտնաբերել: Այս մասին գրում է Informing-ը:

NASA-ի «Chandra» եւ ESA «XMM-Newton» տիեզերական ռենտգենային աստղադիտարանների օգնությամբ գիտնականները շատ վառ, փոփոխվող ռենտգենային աղբյուր են հայտնաբերել իր մայր գալակտիկայի սահմաններից դուրս: Մասնագետները չեն բացառում, որ աստղադիտակները թափառող սեւ խոռոչ են արձանագրել, որը փոքր գալակտիկայից մեծն է տեղափոխվել:

Սեւ խոռոչը հայտնաբերվել է SDSS J141711.07+522540.8 (համառոտ՝ GJ1417+52) ոսպնյակաձեւ գալակտիկայի եզրին, որը գտնվում է մեր մոլորակից շուրջ 4.5 մլրդ լուսային տարվա հեռավորությամբ: Աստղագետները ենթադրում են, որ ավելի վաղ սեւ խոռոչը պատկանել է ոչ մեծ գալակտիկայի, որը բախվել է GJ1417+52-ին: