Այսօր` հոկտեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման եւ ակտիվացման ուղղությամբ:

 ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները եւ կհաստատվի ԱՊՀ մասնակից երկրների ՊՆԽ 2011 թվականի աշխատանքային Պլանը: