Իրանը մինչեւ հաջորդ իրանական տարվա ավարտ (որը ավարտվում է 2018 մարտի 20-ին), հայրենական արտադրության 3 արբանյակ է արձակելու ուղեծիր։ Այս մասին հայտնել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մոհսեն Բահրամին, փոխանցել է Irna–ն։
Նրա խոսքով, Sharif արբանյակը արձակվելու է դեռ մինչեւ իրանական այս տարվա ավարտը՝ 2017-ի մարտի 20-ը։ Իրանում համարում են, որ արբանյակների արձակումը անվտանգության հարց է։ Երկիրը, որտեղ ավերիչ երկրաշարժներ են եղել, շահագրգռված է հեռահաղորդակցությունը ու տարերային աղետների մոնիտորինգը բարելավելու հարցում։




























