ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հույս ունի, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ առաջացած լարվածությունը չի ազդի Իրանի միջուկային ծրագրի վրա։ Այս մասին նա ասել է DPA–ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերելքներ եւ վայրէջքներ են ապրում։ «Բայց ես կարծում եմ, որ համաձայնության վրա աշխատելիս ԵՄ–ն ու 6 երկրները մեծ շահագրգռվածություն են ունեցել։ Ես վկայություններ ունեմ, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ հարաբերությունները կարող են ազդել Իրանի միջուկային գործարքի վրա։

Համաձայնագրի իրականացումը դեռ շատ փխրուն է։ Իրանում եւ ԱՄՆ–ում շատերը չեն պաշտպանում այդ գործարքը։ Վստահությունը քիչ է, կան փոքր տեխնիկական սխալներ, իրականացման խափանումը կարող է մեծ քաղաքական թեմա դառնալ, որը բացասաբար կանդրադառնա համաձայնագրի վրա»,– ասել է Ամանոն։