Բելառուսը բանակցություններ է վարում Իրանի հետ նավթի մատակարարումների հարցով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով 5-րդ եւ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների առջեւ, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։
Նրա խոսքով՝ դա արվում է Ռուսաստանի հետ նավթի եւ գազի հարցով բանակցային գործընթացում դժվարությունների պատճառով։ «Մենք բանակցում ենք Իրանի հետ, որը նավթի մատակարարումների ուղիներ է որոնում եւ մեզ համար գինը կիջեցնի»,– ասել է Լուկաշենկոն։
Նա նաեւ կառավարությանը հանձնարարել է անհապաղ ավարտել Նովոպոլոցկի նավթավերամշակման գործարանի մոդերնիզացիան։




























