Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: Հյուսիսարեւելյան ուղղությամբ կիրառվել են նաեւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (22 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել  մարտական հերթապահություն: