Իրանցի գրող ու իրավապաշտպան Գոլրոխ Էբրահիմի Իրաիին դատապարտել են վեց տարվա ազատազրկման կնոջը քարկոծելու մասին պատմվածքի համար։ Ընդ որում այդ պատմվածքը երբեւէ չի հրապարակվել։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Իրանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել կնոջը։

Էբրահիմ Իրաիին հոկտեմբերի 4-ին զանգահարել են Պատժամիջոցների իրականացման կենտրոնից ու կարգադրել ներկայանալ Թեհրանի «Էվին» բանտ՝ այնտեղ վեցամյա պատիժ կրելու համար՝ «իսլամական սրբությունները վիրավորելու» ու «համակարգի դեմ քարոզչություն տարածելու» մեղադրանքով։ Գրողին դատապարտել են նրա չհրապարակված պատմվածքի համար, հայտնում է Newsru –ն՝ վկայակոչելով Amnesty International-ը։

Պատմվածքը մի կնոջ մասին է, որը դիտել էր «Սորայի Մ-ի քարկոծությունը» ֆիլմը (ԱՄՆ 2008 թ, մի երիտասարդ կնոջ մասին, ում քարկոծելով սպանել են ամուսնական դավաճանության համար) ու բարկացած այրել Ղորանը ։