Դիարբեքիրի դատարանն արգելել է 151 քուրդ քաղաքական գործիչների, այդ թվում նաեւ 12 քաղաքապետերի, ովքեր մեղադրվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ, ցուցմունքներ տալ քրդերենով:
Ձերբակալված 103 ամբաստանյալներին սպառնում է 15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
Մեղադրական եզրակացության մեջ, որը գրեթե 7,5 էջ է, նշվում է, որ «պետության միասնականությունը խարխլելու դեմ փորձեր են եղել», ինչպես նաեւ ամբաստանյալներն աջակցել են ահաբեկչական կազմակերպություներին եւ անդամակցել դրանց:
Ամբաստանյալների փաստաբանները հոկտեմբերի 19-ին միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների համար, որպեսզի նրանք պաշտպանությամբ հանդես գան մայրենի լեզվով` քրդերենով: Դատարանը մերժել է այն, քանի որ Թուրքիայում պաշտոնական լեզուն համարվում է թուրքերենը եւ արգելված է դատաքնություն իրականացնել այդ երկրում ապրող այլ ազգերի լեզուներով:





























