NASA-ի գիտնականները հայտարարել են, որ մինչեւ 2016 թվականի վերջը Մարսի մակերեւույթով կանցնի փոշու գլոբալ փոթորիկ: Այս մասին հայտնում է Informing-ը:

Նրանք այսպիսի եզրակացության են հանգել՝ Spirit եւ Opportunity սարքերի միջոցով հետեւելով Մարսի վրա ընթացող պրոցեսներին: Գիտնականների խոսքով՝ Մարսի վրա փոթորիկներն առաջանում են որոշակի ալգորիթմի համաձայն: Առավել հաճախ դրանք ոչ զգալի փոթորիկներ են, սակայն նաեւ խոշորամասշտաբ փոթորիկներ են պատահում, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ Մարսի մակերեւույթը ծխով է ծածկվում: Կարմիր մոլորակն ուսումնասիրող մասնագետներին արդեն քանիցս հաջողվել է փոթորկի առաջացումից առաջ այդպիսի ծուխ նկատել:

Հիշեցնենք, որ գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա գլոբալ փոթորկի հետեւել են 1971 թվականին: Այնտեղ խոշոր փոթորիկներ են գրանցվել 1982, 1994, 2001 եւ 2007 թվականներին: