Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական տոնավաճառ, որտեղ ներկայացված է 700 տաղավար:
Միջոցառմանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:
Այս տոնավաճառը Ստեփանակերտում կազմակերպվում է 2011 թվականից, որտեղ ներկայացվել են մսամթերք, մեղր, ընդեղեն, պահածոյածված մթերքներ, կաթնամթերք, մրգեր։
Բերքի տոնի մասնակիցները հնարավորություն ունեին համտեսել ավանդական խորոված, խաշլամա:
Նշենք, որ նախորդ տարի տաղավարների թիվը եղել է մոտ 450։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նշել է, որ այս տարի հացահատիկի ռեկորդային բերք է եղել՝ 150 հազ տոննա, որի մեծ մասը արտահանվել է Հայաստան։
Միջոցառմանը մասնակցող գյուղացիների խոսքով, Արցախի գյուղերում տարեցտարի գյուղատնտեսությունը զարգանում է, ընդլայնվում են բանջարաբոստանային, հացահատիկային ցանքատարածությունները։
Հատկանշական է, որ այս տարի փառատոնի 700 տաղավարներից 50-ը Քաշաթաղի վարչական շրջանից էին։
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























