Լուրերը, թե Իրան մեկնելը վտանգավոր է՝ տարածված մոլորություն է: Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ֆորումների Reddit հայտնի կայքի օգտատերերը:
Զբոսաշրջության սիրահարները որոշել են ֆորում կազմակերպել՝ քննադատելով զբոսաշրջության եւ հանգստավայրերի վերաբերյալ համընդհանուր պատկերացումները:
Երկու օգտատերեր որոշել են արտահայտվել Իրանի մասին:
«Բոլորը կարծում են, թե Իրան մեկնելը վտանգավոր է, իսկ բոլոր իրանցիները Արեւմուտքից ժամանած մարդկանց ատում են: Դա պարզապես սուտ է: Ես մինչ այնտեղ էի ինձ երբեք վտանգի մեջ չեմ զգացել: Իսկ տեղացիների մեծ մասը միանգամայն բարեհաճ է տրամադրված»,- գրել է նա:
Այն, որ ամերիկացիներին թույլ չեն տալիս Իրան մեկնել տարածված մոլորություն է գրում է մեկ ուրիշը: Իրանի կառավարությունը ամերիկացիներին վիզաներ տրամադրում է, եթե նրանց գիդ է ուղեկցում:
Զբոսաշրջիկներից ոմանք համաձայն չեն Կոլումբիայում, Մարոկկոյում եւ Ռուանդայում առկա վտանգների վերաբերյալ կարծիքին: Իսկ Ռուանդան համարում են Աֆրիկայի ամենամաքուր երկիրը, երբ այտեղ արգելել են պլաստիկե փաթեթները:




























