Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սախարովի փողոցի 17 շենքում ավազակային հարձակում է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, դիմակավորված չորս անձինք նշված շենքի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելով` մտել են ներս, կպչուն ժապավենով կապել բնակչուհու եւ թոռան ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա ու արծաթյա մեկական մատանի, վզնոց, ականջօղ եւ 30.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:




























