Իրանը կոչ է անում անվտանգ օդային միջանցք ստեղծել՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով վիրավորվածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Irna-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ սաուդյան կոալիցիան պետք է դադարեցնի Եմենի օդային շրջափակումը: Քասեմին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից պահանջել է անհապաղ օգնություն ցուցաբերել Եմենում տուժածներին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը պատրաստ է օգնություն ուղարկել Եմեն, այդ թվում՝ բժիշկների խմբի, պարենամթերք եւ դեղորայք, ինչպես նաեւ վիրավորներին բուժման նպատակով իրանական հիվանդանոցներ տեղափոխել:




























