Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհգանը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) կոչ է արել պատասխանատվության կանչել Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Irna-ի փոխանցմամբ՝ նախարարը նման կոչով հանդես է եկել Եմենում սգո արարողության ժամանակ սաուդյան կոալիցիայի հասցրած ավիահարվածներից հետո: Արդյունքում հարյուրավոր քաղաքացիական անձինք են զոհվել եւ վիրավորվել:
Հոսեյն Դեհգանի խոսքով՝ «ֆանատիկ եւ ագրեսիվ սաուդյան ռեժիմը մարդկության դեմ աններելի հանցագործություններ է կատարել Եմենում», ինչն անպայման պետք է նկատի Միջազգային քրեական դատարանի դատախազը:
«Ցանկացած մարդ, ով աղոթում է Եմենի դեմ բարբարոսական ագրեսիայի համար, Սաուդյան Արաբիայի հանցակիցն է»,- հայտարարել է նա:




























